-
29.04.2020|
21:29
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ են ընդունվել Գավառում երկու անձի սպանելու և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, որոնք միացվել են մեկ վարույթում:
-
29.04.2020|
21:28
Ադրբեջանի կառավարությանը կից օպերատիվ շտաբը հայտնել է, որ մինչև մայիսի 31-ը երկարաձգում է սահմանները փակ պահելու ժամկետը: Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում մարտի 24-ից արգելվել է երկրից դուրս գալ կամ մուտք գործել:
-
29.04.2020|
21:28
Կորոնավիրուսից բուժված Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ընկերուհին՝ Քերի Սայմոնդսը այսօր ծննդաբերել է:
-
29.04.2020|
21:22
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատությանը» պատմել է, որ «Ադեկվադի» հիմնադիրներից Արթուր Դանիելյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել:
-
29.04.2020|
18:27
Ո՞րն էր խոսնակի հայտարարությունների (Փաշինյանի հանձնարարականի) երեկվա իրական դրդապատճառը։ Պատասխանը մեկն է՝ շեղել հանրության ուշադրությունը երկրի իրական խնդիրներից։
-
29.04.2020|
14:42
ՌԴ Կենտրոնական բանկը Ռուսաստանի տնտեսության համար 4-6 % անկում է կանխատեսել 2020-ի համար: Ռուսաստանի ԿԲ-ն այս հաշվարկն արել է հիմքում ունենալով մեկ բարել Urals նավթի համար 27 դոլար գինը:
-
29.04.2020|
14:41
ԵՄ պետությունները համոզված են, որ կորոնավիրուսի պատճառով փակված ներքին սահմաններն անմիջապես բացել չի կարելի։ SARS-CoV-2-ին հակազդելու միջոցները կթուլացվեն ԵՄ երկրների կողմից միայն միմյանց հետ համաձայնեցնելու դեպքում։
-
29.04.2020|
14:40
Վարչապետի աշխատակազմը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում:
-
29.04.2020|
14:39
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսին: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հստակեցրել է՝ մայիսի 4-ից ֆուտբոլիստները կարող են սկսել անհատական մարզումները, մայիսի 18-ից ակումբները կարող են ոչ մեծ խմբերով անցնել ընդհանուր մարզումների:
-
29.04.2020|
14:38
General Motors Co., Ford Motor Co. և Fiat Chrysler Automobiles ընկերությունները ծրագրում են մայիսի 18-ից մասնակիորեն վերսկսել արտադրությունն ամերիկյան գործարաններում, որոնք մարտին փակվել էին կորոնավիրուսի համավարակի ֆոնին՝ հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։